Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը կազմում է ծրագիր «մշակութային լանդշաֆտի» զարգացման համար, որը նածատեսում է նաև մշակութային ժառանգության պահպանում և զարգացում: Ծրագրի մեջ մտնում են նաև Ախալքալաքի շրջանի 5 գյուղ:

2015 թվականին Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը ստորագրեց համաձայնագիր «Գեոգրաֆիկ» Կենտրոնի հետ զարգացման ծրագրի մշակման մասին ծրագիրը Խերթվիսի-Վարձիա-Օլոդա: Մշակութային լանդշաֆտի այս ուսումնասիրությունը և քաղաքաշինությունը բաղկացած է 4 փուլից:

Առաջին երկու փուլերն են` զարգացման ծրագրի հետազոտություն և հայեցակարգի կազմում Խերթվիսի-Վարձիա-Օլոդա ուղղությամբ: Երրորդ և չորրորդ մասը ուղղակիորեն վերաբերում են` Տոլոշի, Խերթվիսի, Նաքալաքևի, Թմոգվի, Միրաշխանի, Գումբուրդո, Գոգաշեն, Ափնիա, Խավեթ և Դավնիա գյուղերին:

Հետազոտությունը կատարվում է ստեղծելու համար փաստաթուղթ, որտեղ կմշակվեն կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանները, բնության և մշակութային ժառանգության պաշտպանման և քաղաքների զարգացման համար:

Հետևյալ ուսումնասիրությունը հաշվի է առնում սահմանների կարգավորում, ֆունկցիոնալ ոլորտների, տրանսպորտային ենթակառուցվածքների, ինժեներական ենթակառուցվածքների, հաղորդակցման, գյուղի զարգացման, յուրահատուկ տարածաշրջաններում: Կկատարվի մշակութային օբյեկտների քարտեզագրում, կկազմվի նաև մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի, գետերի, հնարավոր հեղեղումների գոտիների և ջրամբարների պաշտպանության գործողությունների ծրագիր:

«Ներկա պահիս կատարվում է արժեքավոր օբյեկտների քարտեզագրում: Հետևյալ ծրագիրը կատարվում է հետագայում տուրիզմի զարգազման համար, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինություն այն վայրերում, որոնք չեն վնասի էկոլոգիային և բնությանը, բայց միևնույն ժամանակ, որպեսզի այդ վայրերը հասանելի լիեն զբոսաշրջիկներին»,- ասում է Ախալքալաքի շրջանային վարչության ենթակառուցվածքների բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը:

Հետազոտության առաջին փուլին, այսինքն տեղեկություն հավաքելուն, մասնակցել են նաև տեղացիները, որպեսզի հնարավորինս օգտագործվի ամբողջ պոտենցիալը:

«Օրինակ ձորում կա մի մատուռ, որը այնքան քանդված է, որ միայն հիմքն է մնացել և նրանք չեն էլ կարող իմանալ գտնվելու վայրը, այդ իսկ պատճառով էլ լիազորված գյուղերից նրանք ստացել են որոշ ուղղություն: Դեռ ընթանում է երկրորդ փուլը, և նրանք ընդամենը բաժանում են գոտիների, հետազոտում են, կողմնորոշվում տվյալ գոտու հետ կատարվելիք գործողության աստիճանը, ինչքանով կարելի է ձեռք տալ տվյալ օբյեկտին, ինչպիսի աշխատանքներ կարելի է իրականացնել»,- պատմում է Ալբերտ Նահատակյանը:

Արդյունքում, բոլոր ատյանների բարեխղճորեն աշխատանքների կատարման դեպքում, Ախալքալաքը կկարողանա ներկայացնել իր մշակութային հարուստ ժառանգության որոշ վկայություններ:

Քրիստինե Մարաբյան