Ախալքալաքում՝ Վաչիանի մայրուղու վրա, նախկին 1-ին զինվորական ավանի անցակետի անմիջապես հակառակ կողմում վագոն է այրվել: Վագոնի շրջակայքում ոչինչ չի եղել, հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը, բայց վագոնից ոչինչ չի մնացել:

Հրդեհը բռնկվել է մոտ երկու ժամ առաջ՝ 19:30-ից հետո: Փրկարարներին հաջողվել է հրդեհը մարել 20:30-ի սահմաններում:

Վագոնը երկար ժամանակ է չէր գործում և որևէ նպատակի չէր ծառայում: Դեպքի վայրում վագոնի տերերը չկային, քաղաքացիները, ովքեր նկատել են հրդեհը, ահազանգել էին հրշեջ ծառայություն:

Ոչ ականատեսները, ոչ հրշեջները չգիտեն հրդեհի բռնկման պատճառները, սակայն նրանք նշում են, որ վագոնի մոտակայքի խոտը վառված է եղել: