Արժույթի միջազգային հիմնադրամի փոխանցմամբ, Վրաստանի կառավարությունը 6 ամսվա ընթացքում, ամեն ամիս 150-ական լարի կսուբսիդավորի այն անձանց, ովքեր կորցրել են աշխատանքը վերջին ժամանակ զարգացած իրադարձությունների պատճառով:

Նշված սուբսիդիան սահմանված է այն քաղաքացիների համար, ովքեր վճարում էին եկամտահարկ, բայց հիմա չեն վճարում, քանի որ փակվել են ընկերությունները: Սուբսիդավորում կստանան նաև այն ընկերությունները, որոնք պահպանել են իրենց աշխատակիցներին:

Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցում, որտեղ ամփոփված են աշխարհի երկրների կառավարությունների կողմից կորոնավիրուսի համավարակի տնտեսական ազդեցությունը նվազեցնելու համար ձեռնարկած միջոցները:

Վրաստանը կսուբսիդավորի 9 հիմնական սննթդամթերքի ներմուծումը, այդ թվում՝ ալյուրի, բրնձի, կաթի փոշու, ձեթի և կստեղծի այս սննդամթերքի 50 միլիոն լարի արժողությամբ պաշար:

Վրաստանի կառավարությունը գործազուրկ մնացած քաղաքացիներին փոխհատուցում վճարելու մասին հայտարարություն կանի այսօր: