Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին Սուրբ Զատիկի կապակցությամբ, ովքեր տոնում են այսօր՝ ապրիլի 12-ին:

«Այսօր կաթոլիկ, հայկական և ավետարանական-լյութերական եկեղեցիները տոնում են Սուրբ Զատիկը:

Ցանկանում եմ շնորհավորել բոլոր քաղաքացիներին, ովքեր Սուրբ Զատիկը տոնում են այսօր՝ վրաց կաթոլիկեներին, Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին և մեր հայ համաքաղաքացիներին, Վրաստանի ավետարանական-լյութերական եկեղեցուն և նրա հավատացյալներին:

Մաղթում եմ ձեզ առողջություն և բարօրություն:

Համոզված եմ, որ միասնական ջանքերով կհաղթահարենք այս համընդհանուր մարտահրավերը: #Մնացեք տանը»,- ասել է վարչապետ Գիորգի Գախարիան: