Ապրիլի 12-ին Ախալքալաքում, ինչպես Հայ առաքելական եկեղեցու բոլոր հավատացյալները նշում են Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Այս տոնը տարվա ՀԱԵ-ի 5 հիմնական տոներից մեկն է:

Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: «Զատիկ» բառը, հավանաբար, առաջացել է «ազատություն, ազատվել» բառից եւ նշանակում է ազատում տառապանքներից, չարությունից եւ մահից: Դրա իմաստը կայանում է մահից նոր կյանք, երկրից երկինք անցումը:

Ջավախքում Զատիկն ամենասիրված եկեղեցական տոներից մեկն է:

Զատկի տոնական սեղանի պարտադիր մասն են կազմում՝ ներկված ձուն, կանաչին, բրնձով չամիչով փլավը, ձուկն ու գինին: Ձուն հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշն է, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչված Քրիստոսի, մեր փրկության համար թափված, արյունը:

Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական Եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը, որն ընկած է մարտի 22-ից ապրիլի 25-ն ընկած հատվածում:

Ջավախքի փոխանորդությունը բնակչությանը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին Սուրբ ՀԱՐՈՒԹՅԱՆ օրը խստագույնս պահպանել հաստատված արտակարգ դրության կանոնները, առանձնաբար (ոչ խմբերով) այցելել եկեղեցիներ և քահանա հայրերից ստանալ օրհնություն և Սուրբ Հաղորդություն։