Վրաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար հիմնադրամ է ստեղծվել Բիզնես օմբութսմենի կողմից: Ապրիլի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ հիմնադրամում հավաքվել է 125 միլիոն 500 հազար լարի, ավելի քան 3300 մարդ է մասնակցել հանգանակությանը։ «Alpen Milk» և SJGC ընկերությունները 10 000-ական լարի է փոխանցել հիմնադրամին։

Այս պահի դրությամբ հիմնադրամին ամենախոշոր նվիրատուներն են՝

Բիձինա Իվանիշվիլլի ընտանիքը, «Քարթու» հիմնադրամը 100 մլն լարի,
Մագտիկոմ՝ 3 մլն լարի,
Սիլքնետ՝ 1 մլն լարի,
Կավկասուս օնլայն՝ 1 մլն լարի,
«Առ եմ ջի»՝ 1 մլն լարի,
Իրակլի Գիլաուրի՝ 1 մլն լարի,
Թբիլիսիի պետական բժշկական համալսարան՝ 1 մլն լարի,
Դրամախաղի բիզնես ասոցիացիա՝ 1 մլն լարի։

Բացի վերոնշյալ խոշոր ընկերություններից ու մեծահարուստներից հիմնադրամին նվիրատվություն են կատարել նաև փոքր ու միջին բիզնեսմեններ, հասարակ քաղաքացիներ և այլք:

Jnews-ը փորձեց ճշտել, թե ովքեր են Ջավախքից գումար փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: Սակայն մեզ չհաջողվեց պարզել դա, ոչ Ախալքալաքի տեղական իշխանություններից, ոչ Սամցխե-Ջավախքի նահանգապետարանից, ոչ բիզնես օմբութսմենի գրասենյակից: Jnews-ն Ախալքալաքից ներկայացրել է միայն երկու՝ «Alpen Milk» և SJGC ընկերության կատարած նվիրատվության մասին: Եթե Դուք տեղեկացված եք որևէ նվիրատուի մասին կամ ինքներդ եք հանգանակություն կատարել հիմնադրամին, ապա կարող եք գրել մեր խմբագրությանը, որպեսզի այդ մասին տեղեկությունը զետեղենք նյութի մեջ: