Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարության համաձայն՝ պանդեմիայի հետևանքով երկրում տնտեսական անկում է սպասվում:

Վարչապետը մասնավորապես ասել է. «Մենք պայքարում ենք երկու մարտադաշտում՝ առողջություն և տնտեսական զարգացում, ու հաղթանակը առանձին վերցրած դաշտում՝ գին չի ունենալու: Բնականաբար, տնտեսական մարտահրավերներն այսօր ավելի քան կարևոր են, կարող եմ ասել՝ այո, սպասում ենք տնտեսական աճի կրճատում, ու համապատասխան փոփոխություններ կմտցնենք բյուջեում:

Կառավարությունն արդեն աշխատում է այս՝ կարանտինային ու արտակարգ դրությունից դուրս գալու ուղղությամբ: Դա պետք է միանշանակ մշակված պլան լինի, որը կպահի քաղաքացիների առողջության ու տնտեսական զարգացման պոտենցիալի հավասարակշռությունը: Դա տեղի չի ունենա մեկ օրում կամ մեկ շաբաթում»:

Հիշեցնենք՝ Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ COVID-19-ի պատճառով Վրաստանի տնտեսական աճը կտրուկ դանդաղել է: