Վերջին 24 ժամվա ընթացքում Ներքին գործերի նախարարությունն արձանագրել է արտակարգ դրության և պարետային ժամի 115 նոր խախտում: Այս մասին տեղեկությունը է տարածում Վրաստանի ՆԳՆ-ն:

Գերատեսչության տեղեկատվությամբ, Ներքին գործերի նախարարության համապատասխան բաժանմունքի աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով բոլոր փաստերի հետ կապված օպերատիվ արձագանք են ունեցել:

Ոստիկանությունն արտակարգ դրության պայմաններում շարունակում է աշխատել 24-ժամյա ռեժիմում:

Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրել է արտակարգ դրության և պարետային ժամի 115 նոր խախտում: Ապրիլի 9-ի ժամը 21:00-ից ապրիլի 10-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում՝ պարետային ժամվա ընթացքում, ՆԳՆ-ն տուգանել է 75 քաղաքացու: Բացի այդ, 42 քաղաքացի է տուգանվել՝ հանրային վայրերում մինչև 3 հոգու ներկայության և 2 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու մասին կարգը խախտելու համար:

Արձանագրվել է ինքնամեկուսացման կարգի խախտման 5 դեպք, իրավապահները տուգանել են նաև ուղևորների փոխադրման և մեքենայով տեղաշարժման կանոնները խախտող 21 քաղաքացու:

Հիշեցնենք, մեկ ամսով արտակարգ դրություն Վրաստանում սահմանվել է մարտի 21-ին: Մարտի 30-ին Վրաստանի ողջ մասշտաբով համընդհանուր կարանտին հայտարարվեց և պարետային ժամ: Արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 3000, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: