Գորելովկա գյուղի դուխոբորների համայնքում գանգատվում են, որ դուխոբորների գերեզմանատունը և իրենց համար աղոթատեղի հանդիսացող հին շինությունը` անհայտ մարդկանց կողմից պարբերաբար պղծվում են:

Դուխոբորների գերեզմանատունը գտնվում է Գորելովկա գյուղից ոչ շատ հեռու, գերեզմանատունը դուխոբորները անվանում են «մոգիլոչկա»: Այդ «մոգիլոչկա»-ների կողքին դուխոբորները որպես սրբություն պահպանում են շինությունը, որտեղ ապրել են այստեղ եկած առաջին դուխոբորները: Այս շինությունը այսօր դուխոբորներին ծառայում է որպես աղոթատեղի: Պարբերաբար այդ շինությունը դառնում է կերուխումի վայր, ինչի արդյունքում ջարդում են ապակիները, փչացնում են տարբեր պարագաներ և շինության կահույքը:

Համայնքի ներկայացուցչի խոսքերով. ամեն անգամ, կերուխումից հետո` վերականգնում են նշված հուշարձանի պատուհանների ապակիները, հետո դրանք նորից կոտրում են, նորից սարքում կերուխումի վայր: Մի քանի անգամ դուխոբորների համայնքի ներկայացուցիչները դիմել են ոստիկանության բաժանմունք, բայց անօգուտ, կարծես այնտեղ նրանց չեն լսում:

Շինությունը չի փակվում, քանի որ այն պատմական հուշարձան է, իսկ «մոգիլկաները» դարձել են ուխտատեղի տարբեր երկրներից ժամանած դուխոբորների ու զբոսաշրջիկների համար:

«Մեր գերեզմանատանը արդեն երկու տարի կերուխում են անում, հիմա արդեն ապակիներն են ջարդում, պատուհանները դուրս գցում, այդպես չի կարելի անել, մենք եթե գանք ձեր գերեզմանատներ և այդպես վարվենք` ձեզ դուր կգա: Երկու անգամ դիմել ենք ոստականություն: Մենք այնտեղ չենք փակում, քանի որ ժամանում են զբոսաշրջիկներ, ինչպես նաև գերեզմանատունը չենք փակում, թող դա էլ մնա մարդկանց խղճի վրա», – ասում է Վասիլի Սլաստուխինը:

Բորիս Ղարսլյան