Այսօրվանից վրացական արտադրության պաշտպանիչ դիմակները առաքվել են դեղատան ցանցեր, և այսպիսի մեկ դիմակի գինը կկազմի 50 թեթրի:

Համաձայն Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի, կառավարության վարչակազմում անցկացրած ճեպազրույցի, նախնական փուլում իրացման է հանձնվել 400 հազար դիմակ:

Ըստ նրա, չնայած այն հանգամանքին, որ մեկ պաշտպանիչ դիմակի պատրաստման համար պետությունը ծախսում է ավելի քան 1 լարի, կառավարությունը սուբսիդավորում է, և քաղաքացիները կկարողանան գնել դրանք գրեթե կես գնով:

«Չնայած այն բանին, որ շատ կարի արտադրամասեր մեզ համար պաշտպանիչ դիմակներ են կարում, հումքի գնից ելնելով, մեկ դիմակի կարելը պետության վրա նստում է ավելի քան 1 լարի: Ելնելով այն հանգամանքից, որ մենք ուզում ենք, որ մեր դիմակները հնարավորինս մատչելի լինեն բնակչության համար, որոշեցինք, որ դեղատներում մեկ դիմակի գինը լինի 50 թեթրի: Պետությունը սուբսիդավորում է», – հայտարարել է Թուրնավան:

Ըստ Էկոնոմիկայի նախարարի, առաջին փուլում Վրաստանում պատրաստված պաշտպանիչ դիմակների վաճառքի համար լիմիտ կսահմանվի, և միանգամից հնարավոր է ձեռք բերել ընդամենը 3 դիմակ: Գուցե հետո այդ սահմանված չափը հանվի: