Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավարակի 208 դեպք է արձանագրվել: Այս տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Այդ թվում՝ ապաքինվել է 46 քաղաքացի, կորոնավարակից մահացել է 3 պացիենտ:

Կարանտինի մեջ է գտնվում 4674 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 362: