Կորոնավիրուսի պանդեմիկայի հետ միասին աշխարհում շատ բան է փոխվում, շատ երևույթների ըմբռնումն ու ընկալումն արմատապես վերափոխվում է: Դասական դպրոցական դասի ըմբռնումը նույնպես փոխվել է: Jnews-ը ներկայացնում է, թե ինչպե՞ս են Ախալքալաքում երեխաներն առանց տնից դուրս գալու կրթություն ստանում կարանտինի պայմաններում:

Երբ Վրաստանում սկսեցին միջոցներ ձեռնարկվել կորոնավիրուսի դեմ, առաջին հերթին ուրախացան աշակերտները, քանի որ գարնանային արձակուրդները, որը պետք է տևեր 2 շաբաթ, երկարաձգվեցին: Թեպետ, դա շուտով տհաճ դարձավ: Սկզբում անորոշությունը, հետո նոր դասավանդման համակարգը, որոշ երեխաներ արդեն ընտելացել են առցանց դասերին, իսկ ոմանք էլ դեռ կարծում են, որ սա պարզապես խաղ է: Ծնողներն ու ուսուցիչները սկսեցին խուճապի մատնվել, քանի որ ոչ բոլորն էին հասկանում, թե որքան բարդ է դա իրականացնելը: Նախ՝ գտնվեց առցանց հարթակ, որտեղ աշակերտները կարող են մասնակցել դասին, շատերը սկսեցին օգտագործել «Zoom» ծրագիրը, բայց շուտով նրանք ստացան առցանց դասերի մեկ այլ հարթակ անցնելու հրահանգը՝ անցում «Microsoft Teams»-ին:

Առցանց դասընթացներին զուգահեռ, վրացալեզու դպրոցների սաները կարող են հեռուստատեսային դասեր դիտել Վրաստանի 2-րդ հանրային հեռուստաալիքով, ինչպես նաև այս ալիքի առցանց հարթակների միջոցով: Յուրաքանչյուր դաս ունի իր դասաժամը:

Չնայած նախագծի սկզբում ԿԳՆ-ն հայտարարել էր, որ բոլոր հեռուստատեսային դասերը կլինեն նաև հայկական և ադրբեջանական դպրոցների համար, բայց մինչ այժմ հեռարձակվում է միայն մեկ առարկա՝ «Վրացերենը որպես երկրորդ լեզու», շաբաթը մեկ անգամ, 1 դասաժամ բոլոր մակարդակների համար:

Թե ինչպե՞ս են Ախալքալաքում երեխաները կատարում իրենց տնային աշխատանքը, Jnews-ի տեսախցիկը ֆիքսել է՝ առանց տնից դուրս գալու: Այսօր բոլորը պետք է հարմարվեն գլոբալ համաճարակի թելադրած պայմաններին: