Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 7 դեպք է գրանցվել: Այս տեղեկությունը տարածում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Այս պահի դրությամբ երկրում 195 հաստատված դեպք կա: Այդ թվում՝ ապաքինվել է 39 քաղաքացի, իսկ երկուսը մահացել են:

Կարանտինում է գտնվում 4708 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 370: