Ջավախքում կորոնավիրուսի հաստատված դեպք չի գրանցվել, Ախալքալաքի տեղական իշխանությունները հողագործներին կոչ են անում չափազանց զգույշ լինել, երբ նրանք կարտոֆիլ են վաճառում դրսից եկած անձանց, այնպես էլ Թբիլիսիում կամ այլուր առևտուր անելիս:

Վրաստանում արդեն զգացվում են կորոնավիրուսի ներքին տարածման հետևանքները: Այլ երկրներից վիրուսը մեր երկիր բերելու վտանգը նվազագույնի է հասցված: Ներքին չտարածման համար ձեռնարկվել են նաև միջոցառումներ, ճանապարհային անցակետեր, կարանտին և բազմաթիվ այլ սահմանափակումներ: Այնուամենայնիվ, անհնար է յուրաքանչյուր քաղաքացու մեկուսացնել, քանի որ մարդիկ սննդի կարիք ունեն և դրա համար սննդամթերք գնելու անհրաժեշտություն կա:

Ախալքալաքի մունիցիպալիտետում չի հաստատվել կորոնավիրուսի ոչ մի դեպք, ինչը թույլ է տալիս ասել, որ կորոնավիրուսային վարակ այստեղ չկա: Այնուամենայնիվ, խոցելի են այն մարդիկ, ովքեր առևտրի նպատակներով շփվում են ոչ բնիկ մարդկանց հետ:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն կոչ է անում բոլոր նրանց, ովքեր առևտրային կապեր են ունենում ոչ բնիկների հետ, պահպանել առավելագույն զգուշության կանոնները:

«Անհրաժեշտ է, որպեսզի կարտոֆիլ կամ որևէ այլ բան վաճառողները լինեն դիմակներով և ձեռնոցներով, հեռավարություն պահպանեն, ինչպես նաև փողի հետ զգույշ լինել: Արգելված չէ սեփական կարտոֆիլը վաճառքի հանելը, բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է մեծ պատասխանատվություն զգա բոլորի նկատմամբ: Եթե ինչ-որ մեկը վարակվի, նախքան դրա մասին կիմանանք, նա կտարածի վարակը», – ասում է Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Սակրեբուլոյի պատգամավորները խնդրում են, որպեսզի յուրաքանչյուր ոք լուրջ վերաբերվի վերահաս սպառնալիքին և մեկ մարդու նման չթողնել վիրուսը ներխուժի Ախալքալաքի մունիցիպալիտետ:

«Ի վերջո, եթե յուրաքանչյուր մարդ զգույշ լինի, մենք կարող ենք հաղթահարել այս համաճարակն առանց հիվանդության ոչ մի դեպքի: Զանգվածային տարածման բազմաթիվ վտանգները չեզոքացված են: Տասնյակ մարդիկ շարունակում են մնալ խոցելի, և իհարկե փողը: Բայց սա նույնպես վերահսկելի է, եթե դրսից եկած մարդու հետ շփվելիս կամ ինչ-որ տեղ գնալիս այդ տասնյակ մարդիկ զգույշ լինեն, և եթե յուրաքանչյուր անձ փողի կամ տնից դուրս որևէ այլ բանի հետ յուրաքանչյուր շփումից հետո լվանա և ախտահանի ձեռքերը», – ասում է Նաիրի Իրիցյանը: