Նինոծմինդայի մունիցիպալիտետի այս գեղատեսիլ գյուղում արդեն վաղուց ապրում է ընդամենը մեկ ընտանիք՝ բաղկացած 3 հոգուց: Եթե Իսպիրյանների ընտանիքը տեղափոխվի մեկ այլ վայր, Ջավախքում կհայտնվի առաջին ուրվական գյուղը:

16

Եթե բնությունն արթնանում և ծաղկոնք է ապրում մարտին, ապա Ջավախքում ապրիլ ամսին ձմեռը նոր-նոր է սկսում նահանջել: Ձնհալը նոր է սկսել և իրենց գլխիկներն են դուրս հանում ձնծաղիկները:

Փոկայով անցնելիս ուղղվում ենք դեպի լճի արևմտյան ափը, մյուս ափից՝ հեռվից թվում է, թե այս լեռներում ոչ ոք չկա: Մենք անցնում ենք ևս մեկ գյուղով, որտեղ ժամանակին ապրում էին դուխոբորները, այժմ մնացել է միայն անունը` Ռադիոնովկա, և թվում է, որ սա աշխարհի ծայրն է: Առջևում չկա նորմալ ճանապարհ և ոչինչ չի հուշում, որ փոքր-ինչ հետո՝ ծովի մակարդակից 2080 մ բարձրության վրա, կարող է կյանք լինել, կարող են ապրել մարդիկ:

14

Ձմռանն այս ճանապարհով երթևեկելն անհնար է, ձյունն ամբողջովին ծածկում է այն: Ձնհալից հետո լեռնային ճանապարհը թերևս այդքան էլ անցանելի չէ մինչև մայիս ամիսը:

Ճանապարհին մեզ հանդիպեց միայն լքված «Նիվա» մակնիշի մեքենան (ինչպես պարզվեց՝ մեքենան պատկանում է այն ընտանիքին, որին մենք այցելում էինք), իսկ դրանից հետո մենք հանդիպեցինք տեղացի ձկնորսներին, ովքեր մինչև գոտկատեղ ջրի մեջ կանգնած ձուկ էին բռնում:

2

Մոտենում ենք կիրճին, ճանապարհն անցնում է դրա միջով: Այստեղից բացվում է Ջավախքի հրաշագեղ բնության տեսարանը, ափիդ մեջ է կապտա-սպիտակավուն լիճը` կանգնած ձնածածկ լեռների մեջտեղում:

Շրջում ենք և հեռվից մի գյուղ է երևում, լքված, տներն առանց պատուհանների, մեջտեղում երևում են հինավուրց եկեղեցու ավերակները: Ժամանակին այստեղ ապրել են շատ մարդիկ, ըստ Վրաստանի վիճակագրության վարչության կողմից 2002 թվականին անցկացված մարդահամարի, գյուղում բնակվում էր 107 մարդ, որից 57-ը տղամարդիկ էին, 50-ը` կանայք: Այժմ այստեղ ապրում է 3 հոգուց բաղկացած ընդամենը մեկ ընտանիք:

3

4

7

Իսպիրյանների տունը, որոնք մնացել են այս գյուղում ապրելու համար, հսկում են 3 շները, մեկ կիլոմետրից անծանոթ մարդկանց զգալով, նրանք կատաղությամբ հարձակվում են՝ պաշտպանելու իրենց տերերին: Այստեղ են ապրում ընտանիքի մեծը՝ Հայրապետ Իսպիրյանը, նրա կինը՝ Արեգը և նրանց որդին՝ Հարությունը, որը 24 տարեկան է: Կար ժամանակ, երբ Իսպիրյանների ընտանիքը բաղկացած էր 5 հոգուց, ավագ դուստրն ամուսնացել է հարևան գյուղում, ամենակրտսերը` որդին տեղափոխվել է ապրելու Ռուսաստան` Ջավախքի նման ցրտաշունչ Յակուտիա: Հարությունը նույնպես արտագնա աշխատանքի է գնացել Ռուսաստան՝ Սուրգուտ, բայց վերադարձել է ծնողների մոտ: Մենք նրան հանդիպեցինք ճանապարհին, մեքենան տեսնելով, նա դուրս եկավ հանդիպելու մեզ:

«Մենակ ապրելը շատ դժվար է, մանկության տարիներին մինչև 5-րդ դասարանը մենք սովորեցինք գյուղում, այնուհետև դպրոց կար, այնուհետև դպրոցը փակվելուց հետո ստիպված եղանք գնալ հարևան Փոկա, մենք այնտեղ ապրեցինք հարազատների հետ և գնացինք դպրոց: Ձմռանը 3 մետր ձյուն է նստում: Երբ ինչ-որ բան անհրաժեշտ է, մենք տնից դուրս ենք գալիս վաղ առավոտյան, երեկոյան հասնում ենք Փոկա», – մեզ իրենց տուն ուղեկցելիս պատմում է Հարությունը:

Ճիշտ է, նա վերադարձել է ծնողների մոտ, բայց երբ կստեղծի իր ընտանիքը, նա չի պատրաստվում ապրել այստեղ:

6

17

5

Մի կողմից փակված դռներն ու պատուհանները, մյուս կողմից էլ՝ լճի գեղեցիկ տեսարանը, առաջացնում են իրականության աններդաշնակ ընկալում:

«Զբոսաշրջիկները հաճախ են գալիս մեզ մոտ, մնում են վրաններում: Նրանք գալիս են տարբեր տեղերից», – շարունակում է պատմել Հարությունը:

8

Իսպիրյաններն այս գյուղ են տեղափոխվել Փոկա գյուղից՝ 20 տարի առաջ, ամուսնանալուց հետո: Ընտանիքի գլուխը պատմում է, որ այդ ժամանակ այստեղ ապրում էր 30 ընտանիք:

«Մենք գնալու տեղ չունենք: Եթե տեղափոխվենք Փոկա, ո՞ւմ մոտ ապրենք, ո՞վ կթողնի: Մենք սովոր ենք այս անմարդաբնակ կյանքին: Երբ մարդկանց ենք տեսնում, դժվար է: Չենք ուզում որևէ մեկին տեսնել: Մենք վայրի ենք դարձել»,- կատակում տանտերը:

Հավելելով. «Շատ մարդիկ կային առաջ, շփում կար: Թե ինչ է ամանոր տոնելը, մենք չգիտենք: Նոր տարին այստեղ չի հասնում: Մենք կտրված ենք աշխարհից, ժողովուրդ: Փոկայում տուն ունեինք, վաճառեցինք այն, եկանք և 20-25 տարի առաջ տուն գնեցինք այստեղ: Այն ժամանակ այստեղ լավ էր, գյուղը բարգավաճում էր, այստեղ 30 ընտանիք էր ապրում, կար դպրոց, կային խանութներ, կոլտնտեսություն… Հիմա ոչինչ չկա, բոլորը գնացել են, ամեն ինչ փակվել է, մնացել ենք միայն մենք: Արդեն 5-6 տարի է` ոչինչ չկա: Ոչ միայն մենությունից, այլև կյանքից ենք հոգնել: Իմաստ չկա»:

10

Իսպիրյանները զբաղվում են անասնապահությամբ, ունեն 6 կով և 2 հորթ:

«Ձմռանը մեկ անգամ մեկնում ես Նինոծմինդա ու հետ ես գալիս, դա արդեն քո վրա նստում է մեկ կովի գին: Անհրաժեշտ է մոտ 500 լարի: Տրակտորը 100 լարի է, տանում է այստեղից: Հետ գալը նույնպես 100 լարի է: Ջուր չկա: Հոսանք կա: Էլեկտրաէներգիան Տամբովկա գյուղի այստեղից է անցնում, գիծն ահա այստեղ է, այդ իսկ պատճառով էլ հոսանք կա: Տեղական իշխանությունները ոչնչով չեն օգնում, եթե չխլեն, դա էլ է լավ», – ասում է տան տիկինը՝ Արեգը:

12

9

1

Նրանք ջրի գնում են մեքենայով, չնայած պետք է կիրճից իջնեն լիճ` աղբյուրից ջուր բերելու համար:

Ձմռան սկիզբից առաջ Իսպիրյանները գնում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է, քանի որ հասկանում են, որ ձմռանը նրանք հայտնվում են 3 մետրանոց ձնակույտերի գերության մեջ, և նրանց հյուր են գալիս միայն գայլերը, ովքեր ազատ շրջում են դատարկված, լքված գյուղում: Բուք ու բորանին, ձյունախառն եղանակին, Ասպարայի միակ ընտանիքը հավատարիմ ընկերներին՝ շներին, տուն է տանում:

«Երբ մենք շներին բակում էինք թողել, մեկին գայլերը հոշոտել էին, այդ իսկ պատճառով մենք նրանց տուն ենք տանում», – պատմում է Հայրապետը:

13

ՎԱԻՈւԵ-ն այստեղ գնել է տներն ու հողամասերը, ըստ Իսպիրյանների, նրանք խոստացել են այստեղ կյանքը և ենթակառուցվածքը բարելավել, բայց լքված գյուղում դեռևս ոչինչ չի փոխվել:

15

Քրիստինե Մարաբյան