Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ևս 14 նոր դեպք է հաստատվել Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքից:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, կորոնավիրուսի նոր դեպքերից մեկը եկել է Հայաստանից, իսկ մնացած երեքը պատկանում են Ազգային բանկին կլաստերին:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված թիվը կազմում է 174, որից 36-ն ապաքինվել է: Կորոնավիրուսով երկու հիվանդ մահացել է:

5056 մարդ գտնվում է կարանտինի մեջ, իսկ 386 մարդ ստացիոնար հսկողության տակ է: