Մարտին, Վրաստանում գնաճը կազմել է 6,1%, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին ասվում է «Սաքստատ» Ազգային վիճակագրական ծառայության կայքում:

Մեկ տարվա ընթացքում ամենաշատն աճել են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները (13,4%), ինչպես նաև հյուրանոցների, սրճարանների և ռեստորանների (8,9%):

Հարկ է նշել, որ ամենից շատ տարվա կտրվածքով գնաճն արտացոլվել է պարենային ապրանքների գների վրա (4,18 տոկոսային կետ): Եթե խոսենք կոնկրետ ենթախմբերի մասին, տարվա ընթացքում առավել թանկացել են մրգեղենը և խաղողը (29,7 %), պանիրը, կաթը և ձուն (18.9%), շաքարավազը, մուրաբաները և այլ քաղցրավենիքները (14.8%), ինչպես նաև միսը և մսամթերքը (14,7%):

Բանջարեղենն ու բոստանային մշակաբույսերն թանկացել են 12,5%-ով, ոչ ալկոհոլային ըմպելիքները` 10.2%-ով, յուղը և ճարպերը` 9.1%-ով, ձուկը` 8%-ով, իսկ հացաբուլկեղենը` 5,4%-ով:

Հյուրանոցների, սրճարանների և ռեստորանների ոլորտում գնաճը տարեկան կտրվածքով արտացոլվել է 0,4 տոկոսային կետի տեսքով: Ինչ վերաբերում է ենթախմբերին, ապա տարվա ընթացքում հանրային սննդի ոլորտում գներն աճել են 10.3%-ով: Մինչդեռ գիշերային կյանքի ոլորտում գները նվազել են 2,1%-ով:

Տարբեր ապրանքների և ծառայությունների ոլորտում, նախորդ տարվա մարտի համեմատ, գներն աճել են 6,8%-ով: Գնաճը տարեկան կտրվածքով արտացոլվել է 0,36 տոկոսային կետի տեսքով:

Մարտին սպառողական գների ինդեքսն ամսական կտրվածքով նվազել է 0,7%-ով: Ամսական գնաճի մակարդակը, բացառությամբ ծխախոտի, կազմել է 3,3%, իսկ գները տարեկան հաշվարկով թանկացել են 3,7%-ով: