Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված թիվը 4-ով ավելացել է: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքից:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, կորոնավիրուսի նոր դեպքերից մեկը եկել է Հայաստանից, իսկ մնացած երեքը պատկանում են Ազգային բանկին կլաստերին:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված թիվը կազմում է 174: Ապաքինվել է 36 մարդ: Թբիլիսիի կլինիկաներում ստացիոնար բուժում է ստանում 136 մարդ: