Երթևեկությունը կենտրոնական Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս, Ռուսաստանի սահման տանող ճանապարհին, ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:

Հինգշաբթի օրը՝ ապրիլի 2-ին ձնահյուսի վտանգի պատճառով փակ էր Գուդաուրի-Կոբի հատվածը: Ճանապարհը հնարավոր է եղել բացել միայն մաքրման աշխատանքներից հետո:

Գուդաուրի-Կոբի ճանապարահատվածում մեքենաներն այս պահին շարժվում են առանց կանգառի և ձնահյուսից պաշտպանված թունելների միջով: