Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 11:50-ից 15:50 պլանային աշխատանքների պատճառով, Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Խոսպիո, Խուլգումո, Մարտունի և շրջակա տարածքի գյուղերը կհոսանքազրկվեն:

Ինչպես նաև կհոսանքազրկվեն Նինոծմինդայի շրջանի մի շարք գյուղեր:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: