Ախալքալաքի մունիցիպալիտետը կառավարությունից ստացել է 1600 բժշկական դիմակ և դրանք անվճար բաժանել մարդկանց, ովքեր մշտական շփման մեջ են:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը երեկ 1600 բժշկական դիմակ է ստացել, և արդեն այսօր բաժանել է դրանք: Դիմակները կարվել են Վրաստանում: Երկրում դիմակների արտադրությունը սկսվեց մարտի կեսերին, երբ պարզ դարձավ, որ երկրում զգացվում է դրանց պակասությունը:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի, նրանք դիմակները բաժանել են նրանց, ովքեր ամեն օր աշխատում են բնակչության հետ՝ քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցներին, մունիցիպալիտետի կազմակերպություններին, ոստիկանությանը, խանութներին, հացատներին և մսավաճառներին, ինչպես նաև գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչներին և տարածքային շրջանների պատգամավորներին:

Ըստ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի, Վրաստանում դիմակներ կարելու մեջ ներգրավված է կարի 10 արտադրամաս:

Բնակչության և աշխատողների համար Ախալքալաքի մունիցիպալիտետն այս պահի դրությամբ փնտրում է բժշկական դիմակներ, ձեռնոցներ, բախիլներ, հատուկ ակնոցներ և բժշկական խալաթներ: