Նինոծմինդայի №1 հանրակրթական դպրոցում ջեռուցման շրջանը սկսվեց նոր բնական գազով աշխատող ջեռուցման համակարգով և նոր զուգարանով:

SJGC գազաբաշխիչ ընկերության գլխավոր տնօրեն Արամ Սանոսյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ №1 դպրոցը ամբողջապես անցել է գազով ջեռուցման, լուծվել է նաև զուգարանի կոյուղու ու ջրի հարցը:

Նախկինում դպրոցի դասասենյակները ջեռուցվում էին էլեկտրաէներգիայի միջոցով, իսկ միջանցքները մնում էին ցուրտ: Այժմ դպրոցը տաքացվում է ամբողջապես: Գազաֆիկացման աշխատանքներն անցկացվեցին այս տարվա ամառային արձակուրդների ժամանակ:

Թիվ 1 դպրոցի տնօրեն Տիգրան Պողոսյանի խոսքով, Արամ Սանոսյանի կողմից գազով աշխատող ջեռուցման համակարգի անցկացումը և նոր զուգարանի բարեկարգումը` հսկայական աջակցություն է դպրոցին:

«Բարեգործը մեր դպրոցի համար արեց շատ մեծ աշխատանք: Առաջ միջանցքներում միջանցիկ քամի էր և այդ պատճառով էլ դասասենյակները նույնպես դառնում էին ցուրտ, չնայած մենք ծախսում էինք ջեռուցման համար, հիմա արդեն այդ խնդիրը չկա: Այդպես նաև զուգարանի բացակայության պատճառով մենք հայտնվում էինք անհարմար դրության մեջ, հին զուգարանը ամբողջապես գտնվում էր հակասանիտարահիգիենիկ պայմաններում: Հիմա այս նոր վերանորոգված զուգարանը համապատասխանում է բոլոր սանիտարահիգիենիկ պայմաններին»,- ասում է նա:

Դպրոցի տնօրենը, որտեղ սովորում է Արամ Սանոսյանի դուստրը, շնորհակալություն է հայտնում այդպիսի աջակցության համար:

«Ջեռուցման միջոցներ մենք այս տարվա համար ունենք, տնտեսել ենք այդ գումարները ամառային ամիսներին, մտածում եմ այս տարի ամբողջապես կբավարարի ջեռուցման համար: Արդեն հաջորդ տարի ես չգիտեմ, թե ինչպես պիտի վճարենք ջեռուցման համար, որովհետև կոմունալ ծախսերի համար մեր գումարները շատ քիչ են»,- ասում է Տիգրան Պողոսյանը:

Գրեթե երկու շաբաթ է, ինչ նորմալ գործում է նաև զուգարանը: Զուգարանի շենքը կառուցվել էր, սակայն այնտեղ չէր լուծվել կոյուղու և ջրի հարցը, որի արդյունքում երեխաները հիմնականում չէին գնում զուգարան հակասանիտարահիգիենիկ վիճակի պատճառով:
tualet
Բորիս Ղարսլյան