Կորոնավիրուսի վարակով Վրաստանից բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Հայաստանում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Բաթումի քաղաքի բնակիչը, որն աշխատում է որպես բեռնափոխադրող, Փոթիից ուղևորվում էր Հայաստան: Սահմանին նրան ստուգել են կորոնավիրուսի առնչությամբ, ինչպես պարզվել է, այդ մարդը վարակված է եղել: Այժմ նա բուժում է ստանում հայկական կլինիկաներից մեկում:

«Վարորդի մոտ սահմանում ախտորոշել են կորոնավիրուսային վարակ: Նրան և բեռնատարին անմիջապես մեկուսացրել են: Նրան տեղափոխել են բժշկական կենտրոն», – ասել է Գևորգյանը:

Նա նշեց, որ վարորդը ազգությամբ վրացի է, նրա վիճակը գնահատվում է բավարար: Ներկայումս քննարկվում է նրան Վրաստան տեղափոխելու հարցը:

Ըստ Փոթիի հանրային առողջության կենտրոնի ղեկավարի տեղակալ Զիզի Գագուայի, Բաթումիից վարորդը կանգ է առել անվադողերի վուլկանացման կետերից մեկում: Այն անձինք, որոնց հետ նա կապ է ունեցել, նույնականացվել են և տեղափոխվել կարանտին:

Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 571 է, իսկ Վրաստանում՝ 115:

Երկու երկրներում էլ գործում է արտակարգ դրություն: Արգելված են ուղևորափոխադրումները, բայց դա չի վերաբերում բեռնափոխադրումներին: