Վրաստանի կառավարությունը կհատկացնի 2 միլիարդ լարի (մոտ 600 միլիոն դոլար)՝ երկրի տնտեսությանն աջակցելու համար: Վարչապետ Գիորգի Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստում խոսել է ծրագրի հիմնական ուղղությունների մասին:

Կառավարության ղեկավարի խոսքով, կորոնավիրուսի դեմ պայքարին անմիջականորեն կտրամադրվի 351 միլիոն լարի (ավելի քան 100 միլիոն դոլար): Գախարիան նաև հայտնել է, որ պետությունն իր վրա կվերցնի այն քաղաքացիների 3 ամսվա կոմունալ ծախսերի վճարումները, որոնց ամսական էներգիայի սպառումը չի գերազանցում 200 կՎտ-ը, իսկ բնական գազի դեպքում` 200 խորանարդ մետրը: