Ապրիլի 1-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 115, որոնցից փաստացի առողջացել է 22 մարդ:

Կարանտինում է գտնվում 5106 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 294: