Երկրում կորոնավարակի տարածումը կանխելու նպատակով, Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ֆինանսական հաստատությունները, այդ թվում՝ տարադրամի փոխանակման կետերը, ժամանակավորապես փակվում են ողջ երկրի տարածքում:

Սակայն վարկեր տրամադրող կազմակերպություններին թույլատրվում է աշխատել հեռավար ռեժիմով, առանց գրասենյակ հասնելու:

Երեկ՝ մարտի 30-ին վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարեց, որ այսօրվանից երկրի ամբողջ տարածքում կարանտինային ռեժիմ և պարետային ժամ կգործի՝ 21.00-ից մինչև 06.00-ն։ Ամբողջությամբ դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը։ Փողոց դուրս գալիս բոլորը պետք է անձը հաստատող փաստաթուղթ ունենան: