Առաջին ալիքի եթերում կրթություն է, այսօրվանից սկսվել է «Հեռուստադպրոց» նախագիծը: Հեռուստադասերը մեկնարկել է Վրաստանի հիմնով:

Վրաստանի Կրթության նախարարության և Առաջին ալիքի համատեղ՝ «Հեռուստադպրոց» նախագծի շրջանակներում, աշակերտներն այսօրվանից կդիտեն հեռուստադասեր: Կրթության նախարարության հետ համատեղ դասացուցակ է կազմվել, որը հիմնվում է ազգային կրթական ծրագրի վրա:

Հեռուստադասերն անցկացնում են տարբեր առարկաների փորձված մասնագետները:

Սկզբնական շրջանում հայալեզու դպրոցների աշակերտները կկարողանան դիտել միայն «Վրացերենը, որպես երկրորդ լեզու» դասը: Վրացերենի դասը կանցկացվի ուրբաթ օրը՝ ապրիլի 3-ին, ժամը 14:00-ից 15:00-ն:

Բացի այդ, Առաջին ալիքի եթերում կցուցադրվի «Կյանքը Քարթլիում Մարիամ Լորտկիպանիձեի հետ» (16 սերիա) դոկումենտալ ֆիլմաշարքը: Ինչպես նաև ARTES-ի և BBC-ի վավերագրական և կրթական ֆիլմերը, որոնք ուսուցիչները կօգտագործեն որպես ուսումնական ծրագրի մաս: Դասերի միջև կլինեն սպորտային կարճատև դադարներ:

Հեռուստաալիքը հասանելի կլինի բոլոր պլատֆորմաներով, ինչպես նաև Առաջին ալիքի կայքում, Facebook-ում և youtube-ում: Եվ ամենակարևորն այն է, որ դասերը կհեռարձակվեն հեռուստաալիքով, որպեսզի բոլորի համար հասանելի լինի։