Շրջակա միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ՝ մարտի 30-31-ին Վրաստանի տարածքի մեծ մասում տեղումներով եղանակը կպահպանվի: Ժամանակ առ ժամանակ քամին կփչի արևմտյան ուղղությամբ:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 1-ից որոշ տեղերում անձրև կտեղա, իսկ ապրիլի 2-ին կրկին սպասվում է անձրև և քամի:

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հարթավայրերում կլինի +12, +17 աստիճան:

Մարտի 30-ին Թբիլիսիում սպասվում է քամի և անձրև: Մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 1-2 կրկին սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կլինի +15, +17 աստիճան: