Վրաստանում կորոնավարակի ևս երկու դեպք է հաստատվել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից հատուկ ստեղծված StopCov.ge կայքից։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուս է հատտատվել 81 մարդու մոտ, որոնցից 13-ն արդեն առողջացել են:

Բացի այդ՝ կարանտինում է 4055 մարդ, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 247 մարդ։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Վրաստանը մարտի 18-ին 2 շաբաթով փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Իսկ մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է սահմանված մինչև ապրիլի 21-ը։

Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։