Ինչպես արդեն գրել էինք նոր կորոնավիրուսի պատճառով բոլոր ուսումնական հաստատություններում հետաձգվեցին դասընթացները և որպեսզի ուսումնական գործընթացը չհետաձգվի համալսարաններն անցան օնլայն ուսուցման։

Օնլայն, թե՞ համալսարանում

Սա մի համակարգ է, որը քեզ թույլ է տալիս կրթություն ստանալ քո սեփական միջավայրում: Սակայն ուսանողը կարող է մեկուսանալ:

Ախալքալաքի մունիցիպալիտետի ուսանողների համար սա արտասովոր երևույթ է: Տներում նստած սպասում են օնլայն դասերին, որպեսի հանկարծ բաց չթողնեն իրենց դասը։

Անուշ Հարությունյանի, ով նախապատրաստական կուրսի ուսանողուհի է, առանձնակի կարևորություն ունեն դասընթացները, նա վրաց լեզուն է սովորում։ Գիտակցում է, որ հիմա առցանց դասընթացներն ավելի ժամանակակից են և շատ երկրներում է ընդունված ու տարածված, սակայն ինքն այդքան էլ գոհ չէ: Անուշն արդեն մի քանի դասի է մասնակցել, միևնույն է նրան դուր չեն գալիս օնլայն ուսուցումը:

«Առցանց դասընթացի ժամանակ բացակայում է ուսանողի և դասախոսի անմիջական հաղորդակցությունը, ինչպես նաև շատ հնարավոր է, որ ոչ բոլոր ուսանողներն ունեն ինտերնետ կամ համակարգիչ, նրանք ուզած-չուզած կբացակայեն դասերից։ Իմ կարծիքով, թերի է մնում կրթությունը, եթե ուսանողի մոտ հարցեր առաջանա, այդ հարցերից շատերն անպատասխան էլ կմնան»,- ասում է Անուշը։

Նա խոսում է նաև առցանց դասընթացների առավելությունների մասին:

«Օնլայն կրթության դեպքում, մենք՝ ուսանողներս ենք ընտրում մեզ համար հարմար ժամը, կրճատվում է նաև ուսուցման համար կատարվող ծախսերը, ինչպես նաև նոր և լավ հնարավորություն է սահմանափակ կարողությունների տեր անձանց համար»,- ընդգծում է Անուշը։

Երրորդ կուրսի ուսանողուհի Ռիմա Մառանգոզյանին դուր է գալիս այն հանգամանքը, որ դասերին կարող է հետևել տնից։

«Այնքան լավ է, որ տնից յուրաքնաչյուր պահի կարող եմ միանալ խմբին և անցնել դասը, սակայն մի քիչ անհավաս պրոցես է, խումբ չկա բացած, հաղորդագրություններ չի գալիս, առ այն, որ ինչ պետք է անենք։ Բացարձակ տեղեկություն չունեմ, համակուրսեցիներս նույնպես, նրանք մեզ գրականություն չեն տրամադրում։ Անգամ ունեմ մի առարկա, որ դասախոսը դեռ ոչինչ չի ուղարկել», – նշում է ուսանողուհին։

Ռիման խոսում է նաև ուսանողների դժվարությունների մասին։

«Ինձ համար շատ վատ է, որ ես չեմ գնում համալսարան։ Օրինակ. իմ դեպքում ես իմ կուրսեցիների պատասխանից շատ բան եմ սովորում, դասախոսի լեկցիաից, քան՝ կարդալուց։ Սակայն հիմա ես պետք է նստեմ և ամբողջությամբ կարդամ գրականությունը։ Ես լրագրություն եմ սովորում, մենք շատ առաջադրանքներ էինք անում, հիմա ինչ ենք անելու, ինչպես ենք քննությունները տալու ես չեմ պատկերացնում»,- պատմում է Ռիմա Մառանգոզյանը։

Կես կատակ, կես լուրջ նա հավելում է, որ տանը նստած բազմոցին լեկցիա է լսում ու կարող է մի պահ «աչքը կպնի»։

«Միակ բանը, որ կարող է դուր գալ, դա այն է, որ լեկցիան ավելի կարճ է տևում, հիմնականում շատ խառն է, տարբեր դասախոսներ տարբեր ծրագրերով է անցկացնում դասը, և իհարկե սիստեմն է մի քիչ ծանր աշխատում»,- ասում է Ռիման։

4-րդ կուրսի ուսանողուհի Դայանա Եփրիկյանը, ով սովորում է բիզնեսի ուղղությամբ հույս է հայտնում, որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում։

«Ուսումնական ծրագրից հետ չընկնելու պատճառով ստեղծվեցին հատուկ միջոցներ հեռակա, օնլայն ուսուցում։ Ուսուցման այս նոր ձևը հնարավորություն է տալիս առանց համալասարան հաճախելու, տնից կապ հաստատել դասախոսների և խմբակիցների հետ, ներկա գտնվել առցանց լեկցիաներին և սեմինարներին, հանձնել տնային և ստուգողական աշխատանքներ։ Թեպետ դասընթացների հեռավար դարձնելու գաղափարը ուսանողներին կանգնեցնում է մի շարք բարդությունների առաջ», – ասում է Դայանան։

Դժվարությունների մասին խոսելիս նա մի քանի ուղղություն է նշում.

«Հեռավար ուսուցման համակարգում ընդգրկված ոչ վրացալեզու ուսանողների կողմից լեզվի ոչ լիարժեք իմացությունը հանգեցնում է դժվարին շփման՝ ուսանողի և դասախոսի միջև վիրտուալ պայմաններում: Ինչի արդյունքում ուսանողը խուսափում է տեսախցիկի առջև դաս պատմելուց, բացակայում է ուսանողի և դասախոսի ամիջական հաղորդակցությունը, մի շարք գործնական հմտություններ կարելի է ձեռք բերել միայն իրականում, գործնական և լաբորատոր աշխատանքներ կատարելով», – հավելում է Դայանան։

Գայանե Ակոջյան