Մարտի 26-28-ը երկրի մեծ մասում սպասվում է տաք և առավելապես բարենպաստ եղանակ։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում +20, +25 աստիճան կլինի, ափամերձ շրջաններում՝ +12, +17, իսկ արևելյան Վրաստանում կգրանցվի +14, +19 աստիճան:

Ըստ բնապահպանության ազգային գործակալության՝ մարտի 29-30-ը Վրաստանում սպասվում են տեղումներ:

Թբիլիսիում մարտի 26-28-ը կլինի արևոտ եղանակ, իսկ 29-30-ը անձրև կտեղա, օդի ջերմաստիճանը կլինի +16-ից +18 աստիճան։