Վերջին ժամանակաշրջանում Վրաստանում նվազել է հանցագործությունների թիվը: Այս մասին ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին:

«Ինչպե՞ս կավելանա հանցագործությունների թիվը, եթե ոստիկանությունը փողոցներում աշխատում է կրկնակի ուժով: Ինչպես գիտեք, ներքին գործերի նախարարությունը երեք շաբաթ առաջ անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի և այս օրերին փողոցում է երկու անգամ ավել ոստիկան:

Կարծում եմ դրանով է պայմանավորված այն փաստը, որ հանցագործությունների թիվը ոչ թե ավելացել է, այլ՝ նվազել»,- հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին: