Վրաստանի կառավարության մարտի 23-ի, 181 հրամանի համաձայն՝ Վրաստանում կրթական գործընթացի մեկնարկը հետաձգվել է մինչև ապրիլի 21-ը:

Ինչպես նշվում է փաստաթղթում, սահմանափակումները վերաբերում են ինչպես հանրակրթական, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններին:

«Ուսումնական գործընթացը բոլոր ուսումնական հաստատություններում կդադարեցվի մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը: Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է անցնեն հեռավար ուսուցման (եթե դա հնարավոր է): Մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը կրթական և գիտահետազոտական ​​հաստատությունների վարչակազմերը անցնեն աշխատանքի հեռավար ռեժիմի: Արգելվում են բոլոր տեսակի դասընթացները, գիտաժողովները, սեմինարները, բացառությամբ հեռավար ձևերի», – ասում է հրամանագրում: