Չնայած բոլոր ցուցահանդեսները փակված են կորոնավիրուսի տարածումը կանխելու պատճառով, սակայն Վրաստանի ազգային թանգարանն առաջարկում է թանգարան այցելել առցանց՝ առանց տանից դուրս գալու:

«Մենք առաջարկում ենք վիրտուալ ճանապարհորդություն: Բացահայտեք Վրաստանում հայտնաբերված եզակի արտեֆակտները, «Առաջին եվրոպացիներին», նախաքրիստոնեական և միջնադարյան վրացական արվեստը, Կովկասի կենսաբազմազանությունը, գինու պատմությունը, վրացական տարազները և այլ եզակի հավաքածուների պատմություններ», – ասվում է թանգարանի տարածած հաղորդագրության մեջ:

Ազգային թանգարանն իր սոցիալական ցանցերում հավաքածուներից ֆոտոկադրեր է տեղադրում, ինչպես նաև արխիվային հոդվածներ և մշակութային ժառանգության վերաբերյալ առցանց դասախոսություններ:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Վրաստանում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները: Կառավարության գրեթե բոլոր գերատեսչությունները տեղափոխվել են հեռավար շահագործման ռեժիմ: Բոլոր մարզական և զվարճանքի միջոցառումները չեղարկվել են, փակվել են մարզադահլիճները: Սրճարաններն ու ռեստորանները կարող են աշխատել միայն պատրաստի խմորեղենով: Քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում առանց հատուկ կարիքների չթողնել իրենց տները:

Նյութը՝ «Новости Грузия»-ից