Վրաստանի լավագույն ազգային պարկը հայտնի կլինի «World Travel Awards» մրցանակաբաշխության եվրոպական տարածաշրջանային փուլի շրջանակներում: Այս մասին ասվում է Վրաստանի ազգային պարկերի հաղորդագրության մեջ:

«World Travel Awards» համաշխարհային 27-րդ մրցանակաբաշխությունն առաջին անգամ ներկայացրել է «Վրաստանի առաջատար ազգային պարկեր» անվանակարգը: Այդ անվանակարգում են հինգ արգելոցներ՝ Բորժոմի-Խարագաուլիի, Կոլխիդայի, Լագոդեխիի, Մտիրալայի և Կազբեգիի:

Մրցանակաբաշխության տարածաշրջանային փուլի շրջանակներում քվեարկությունն արդեն մեկնարկել է և կտևի մինչև մայիսի 10-ը: Մասնակցել ցանկացողների համար, Վրաստանի ազգային պարկերի վարչակազմը հրապարակել է տեսա-հրահանգ:

Ակնկալվում է, որ «World Travel Awards 2020»-ի տարածաշրջանային փուլի հաղթողների մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հունիսի 20-ին՝ Անթալիայում (Թուրքիա):

«World Travel Awards»-ը համաշխարհային ճանաչում ունեցող լայնամասշտաբ զբոսաշրջային ամենամյա մրցանակ է, որը հիմնադրվել է 1993 թվականին: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի տվյալ ոլորտը հանրաճանաչ դարձնել և սահմանել լավագույն տուրիստական ուղղությունները: Մրցանակները շնորհվում են ամեն տարի,հաղթողներին որոշում է փորձագետներից կազմված միջազգային ժյուրին:

Նյութը՝ «Новости Грузия»-ից