Երկու ամսից Վրաստանում կսկսի գործել Ճգնաժամերի կառավարման կենտրոն:

Կենտրոնի բացման մասին «ԻնտերպրեսՆյուս» գործակալությանը հաղորդել են Վրաստանի կառավարության մամլո ծառայությունում:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, հոկտեմբերի 28-ին, վրացական կառավարության աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում `Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և բրիտանական կառավարության խորհրդատու Հարրի Ջոնսոնի միջև: Հանդիպման հիմնական թեման եղել է արտաքին անվտանգությունը:

Գեներալ Հարրի Ջոնսոնը 90-ական թվականներին ղեկավարել է դաշնակից զորքերը Եվրոպայում: Տարբեր ժամանակներում նա գործունեություն է ունեցել Բալթյան երկրներում և Կովկասում:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են անվտանգության և ճգնաժամերի կառավարման ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները, նաև տարածաշրջանային հարցեր:

Էդիտա Բադասյան