Իսպանիայում կորոնավիրուսից Վրաստանի քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:

Վերջինիս խոսքով, 74-ամյա կնոջ մոտ նաև այլ հիվանդություններ են եղել:

«Իսպանիայում մահացել է մեր քաղաքացի, 74-ամյա կին, ով խրոնիկ հիվանդություններ է ունեցել: Մենք մշտական կապի մեջ ենք ընտանիքի հետ: Իհարկե, մեր դիվանագիտական ծառայությունն օգնում է նրանց բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը լուծելու հարցում: Պետք է նաև նշեմ, որ դիվանագիտական ծառայության աշխատակիցները 24-ժամյա ռեժիմով են աշխատում, գործում է թեժ գիծ, որպեսզի հնարավորինս արագ և ճշտված տեղեկատվություն տրամադրենք մեր համաքաղաքացիներին, ովքեր գտնվում են երկրի սահմաններից դուրս»,- հայտարարել է Չիքովանին: