Այսօր Վրաստանի մեծ մասում եղանակը տաքացել է: Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտում և հարթավայրում +7, +12 աստիճան է:

Ըստ շրջակա միջավայրի և բնապահպանության ազգային գործակալության տվյալների՝ մարտի 20-22-ը սպասվում է թույլ տեղումներ միայն առանձին տարածքներում: Օրվա ընթացքում ցածրադիր գոտիներում և հարթավայրերում օդի ջերմաստիճանը կլինի +9, +14 աստիճան, իսկ Արևմտյան Վրաստանում` մարտի 22-ին, եղանակը կտաքանա մինչև +18 աստիճան:

Մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների տաք եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +18, +23 աստիճան: