Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ Ախալքալաքում փակվել են խաղատնային հաստատությունները և սննդի օբյեկտները, որտեղ անցկացվում են խնջույքներ, հարսանիքներ կամ զանգվածային այլ միջոցառումներ:

Կառավարության կարգադրությամբ, ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ Ախալքալաքում փակվում են խաղատները, սլոտ-ակումբները և տոտալիզատորները, ինչպես նաև որոշ ռեստորաններ և սննդի այլ օբյեկտներ:

Սննդի օբյեկտները փակելու անհրաժեշտության մասին նախազգուշացնում է Սննդի ազգային գործակալությունը:

Ըստ սեփականատերերի՝ արագ սննդի որոշ օբյեկտներ փակվել էին դեռ մի քանի օր առաջ:

Միջգերատեսչական համակարգող խորհուրդը՝ վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, կանխելու համար նոր տիպի կորոնավիրուսի տարածումը Վրաստանի մասշտաբով, որոշում է կայացրել փակել բոլոր խաղատները, սլոտ-ակումբներն ու տոտալիզատորները, ինչպես նաև սննդի որոշ օբյեկտներ, որպեսզի առավելագույնս խուսափեն մարդկանց մեկ վայրում հավաքներից՝ վիրուսներ չտարածելու նպատակով: