Բանաստեղծ Վահան Տերյանի հայրենի գյուղում՝ Գանձայում, կա մի յուրօրինակ ընտանիք: Ղազարյանները դաստիարակում են 12 երեխա: Արդեն փորձարկված է, շատ երեխան, շատ ավելի մեծ հոգս է, բայց նաև մեծ երջանկություն:

noski

Այն, որ այս տանը շատ մարդիկ են ապրում, պարզ է դառնում անմիջապես բակից, պարանի երկայնքով մեկ գարնանային արևի տակ լվացքն է չորանում: Դարպասի մոտ մեզ դիմավորում են Ղազարյանները: Տանը հանգիստ է, և չես ասի, որ այստեղ շատ երեխաներ են ապրում: Նրանցից մի քանիսը հավաքվել են իրենց պապի շուրջը և նարդի են խաղում, մյուս մասը՝ մանուկները, համակարգչով մուլտֆիլմ են նայում:

«Ավագ որդիները սովորում են Երևանում, մեկը` ֆիզկուլտուրայի ինստիտուտում, իսկ մյուսը` ԵՊՀ-ում` աշխարհագրագետի մասնագիտությամբ: Մեկը վճարովի, մյուսը` անվճար», – ասում է ընտանիքի հայրը՝ նայելով շուրջբոլորը:

Ընտանիքում կա 7 տղա և 5 աղջիկ՝ Հակոբը, Ալեքսանը, Հովհաննեսը, Մանուկը, Նարեն, Հարությունը, Դավիթը, Արփին, Մարիամը, Գոհարը, Մկրտիչը, Լուսինեն: Սովորաբար երեխայի համար անուն ընտրելը դժվար պրոցես է ծնողների համար, հայկական ընտանիքներում անունը որոշում են բոլոր հարազատներով: Այսպիսով, անունների կեսը երեխաները ժառանգել են տատիկներից, պապիկներից, ապուպապերից ու ապուտատերից: Նարեն և Գոհարը հորեղբոր ու հորաքրոջ սիրված անուններն են…

Semya

Semya 8

Semya 3

Վարդուհին՝ ընտանիքի մայրը, խոստովանում է, որ նրան փոքրիկների խնամքի հարցերում հաճախ օգնում են ավագ երեխաները: Սնունդը պատրաստվում է 10 լիտրանոց պղնձե ամանով, դա բավականացնում է միայն մի անգամ:

«Ավագները օգնում են կրտսերներին, և ինչպես բոլոր երեխաները՝ նրանք էլ են վիճում ու կռվում», – ժպիտը դեմքին պատմում է Վարդուհին:

«Երբ իմանում են, որ երեխաներս 12-ն են, թվում է, որ դա շատ բարդ է: Նրանք զարմանում են, թե ինչպես են միմյանց հետ հաշտվում, թե ինչ ընտանիք է: Բայց քիչ-քիչ ամեն ինչ հարթվում է, ամեն ինչ իր տեղն է ընկնում», – պատմում է Վարդուհին:

Semya 6

Վարդունին 18 տարեկան էր, երբ հանդիպեց Սեդրակին: Ճակատագրական այս հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանում՝ Գյումրի քաղաքում: Այն մասին, թե ուր կտանի նրան ճակատագիրը, Վարդուհին չգիտեր:

«Մենք միշտ սերտ հարաբերությունների մեջ ենք եղել Գյումրիի հետ: Ես այնտեղ ունեցել եմ հարազատներ, մորաքույր: Մենք միշտ գնում էինք այնտեղ, կապ կար», – պատմում է Սեդրակը` նայելով Վարդուհուն:

Semya 5

«Շատ լավ էր: Բոլորն էլ ինձ ջերմ ընդունեցին: 19-ամյակս տոնեցի արդեն այստեղ՝ Գանձայում: Ամուսնությունից առաջ՝ դպրոցն ավարտելուն պես ես արդեն աշխատում էի: Ես զբաղվում էի ասեղնագործությամբ: Ամուսնությունից հետո 22 տարի չեմ ասեղնագործել, վերջերս սկսել եմ կրկին զբաղվել դրանով: Ժամանակ չունեի», – պատմում է Վարդուհին:

Semya 4

Semya 7

Այսօր 2 երեխա պահելն արդեն իսկ դժվար է, իսկ ծնել և մեծացնել 12-ին՝ հերոսություն: Ղազարյանների ընտանիքը երկար ժամանակ ինքնուրույն էր լուծում իր բոլոր խնդիրները, ընտանիքի հայրը լուսանկարում է վինետկաներ, տեսահոլովակներ է պատրաստում, և միևնույն ժամանակ զբաղվում է գյուղատնտեսությամբ:

«Կյանքը հիմնված է դժվարությունների վրա, բայց փառք Աստծուն: Եթե Աստված համարել է, որ նրանք պետք է լույս աշխարհ գային, ուրեմն պետք է այդպես լիներ: Լինում են՝ թե լավ և թե վատ օրեր: Օրը սկսվում է առավոտից, արթնանում ենք, հագնվում, ոմանք գնում են դպրոց, իսկ նրանք, ովքեր չեն գնում դպրոց, ինչ-որ բանով են զբաղվում տանը: Մենք զբաղվում ենք տնային գործերով: Մինչև կսկսվի կեսօրը՝ արդեն երեկոն է գալիս: Մենք ունենք 7 դպրոցական, 2 ուսանող, – ասում է Սեդրակը՝ հավելելով, – Ավելի հեշտ է հարցնել, թե ինչ մեզ պետք չէ, այլ ոչ թե, ինչ է մեզ պետք: Սնունդ, հագուստ, գրենական պիտույքներ: Եվ տունը է պետք կարգի հրավիրել, տանիքի հետ կապված խնդիրներ կան: Կցանկանայի, որ սնունդը լավը լիներ: Ջեռուցումը բարդ է: Ընդհանրապես հոգսերը բավականին շատ են»:

Semya 10

Պետությունն արդեն մեկուկես տարի է՝ օգնում է բազմազավակ ընտանիքին, յուրաքանչյուր երեխա պետությունից ստանում է 50 լարի, բայց այդ գումարը նույնիսկ չի բավարարում տունը ջեռուցելու համար:

«Մեկ տարուց ավելի, ինչ պետությունն օգնում է: Դրանից առաջ անչափահասներին ամսական 10 լարի էին տալիս: Եկել էին սոցիալական ծառայությունից, բայց ինչ-որ բան խանգարեց, և այլ օգնություն չտրամադրվեց: Ըստ երևույթին, միավորները բարձր էին, ամենայն հավանականությամբ՝ կենցաղային տեխնիկայի պատճառով: Բազմազավակ ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի համար տալիս են 50 լարի», – ասում է Սեդրակը:

Semya 1

Այնուամենայնիվ, Սեդրակի և Վարդուհու համար ավելի մեծ երջանկություն չկա, քան երեխաները: Ամեն ինչում նրանք ապավինում են Աստծուն:

«Անկախ նրանից, թե որքան հոգնած եմ լինում, որքան հոգսերը շատ են լինում, խաղում եմ փոքրիկիս հետ և ամեն ինչ ընկնում է իր տեղը», – ասում է Վարդուհի Ղազարյանը:

Semya 11

Քրիստինե Մարաբյան