Այսօրվանից ուժի մեջ է տուրիզմի ոլորտում աշխատող հարկ վճարողների համար վճարումները հետաձգելու արտոնյալ ժամանակահատվածը:

Տուրիզմի ոլորտում աշխատող անձիք եկամուտներն ու գույքահարկերը վճարելու հետաձգման օրենքից կարող են օգտվել եկամուտների ծառայության վեբ-կայքում տեղադրված համապատասխան հայտից (էլեկտրոնային տարբերակով): Վրաստանի պետության կողմից ընդունված որոշման համաձայն՝ տուրիզմի ոլորտում աշխատող անձանց հնարավորություն է տրվում 4 ամսով հետաձգել վճարային պարտականությունները:

Մասնավորապես այն վերաբերում է տեղաբաշխման օբյեկտներին (հյուրանոց, հանրակացարան, գեսթհաուս և այլ հասարակական վայրեր) տուր օպերատորներին, տուրիստներին սպասարկող տրանսպորտին, տուրիստների սննդին, տուրիստական ժամանցի օբյեկտներին և այլն: Արտոնությունը կվերաբերի եկամուտների և գույքահարկերի հռչակագրին, որը կներկայացվի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին: Նշված կետում ներկայացված պարտքի դիմաց ոչ մի հարկադիր գործողություն չի կիրառվի, իսկ համապատասխան կետում գանձված տուգանքը կզրոյանա արտոնյալ ժամանակահատվածի ավարտին պես։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար, խնդրում ենք մուտք գործել Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վեբ-կայք կամ օգտվել հեռախոսային կենտրոնի ծառայությունից (2 299 299)։