Առավոտվանից Ախալցիխեից Ախալքալաք մուտքի մոտ ձևավորվել են խցանումներ, ինչպես նաև Բավրա գյուղից մուտքային ճանապարհին:

Ձյան առատ տեղումները գրեթե պարալիզացրել են Ախալքալաք մուտքի ճանապարհները: Բեռնատարները ու բեռնափոխադրումներ իրականացնող «Ford»-երը, որոնք փորձում են մուտք գործել Ախալքալաք, պատրաստ չէին այս եղանակային պայմաններին, ձյանը և մերկասառույցին, ուստի և առաջացել են խցանումներ:

Ախալցիխեից Ախալքալաք մուտքի մոտ առավոտվանից մեքենաները խցանման մեջ են գնվում: Տեղում աշխատում է «Ջավախ Ավտո Գզա» ավտոճանապարհը սպասարկող ընկերությունը, որը ռեագենտ (ազդանյութ) է փռում, ինչպես նաև օգնում է քարշահանման հարցերում:

Pak Jampa 1

Բավրա գյուղի կողմից՝ Ախալքալաքի մուտքին, քաղաքը գյուղին միացնող կամրջի վրա մերկասառույցի պատճառով ևս խցնաում է գոյացել, սակայն երթևեկն ամբողջովին պարալիզացված չէ: