Միջին ընտանիքի կենսամինիմումի մակարդակը Վրաստանում սեպտեմբերին կազմել է 271.6 լարի ($ 113.2), իսկ օգոստոսին կազմել է 264.8 լարի ($ 115.1):

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը՝ «Սաքստատ»-ը հրապարակել է կենսամինիմումի վիճակագրության նոր տվյալները: Համաձայն այդ տվյալների, աշխատունակ տղամարդկանց կենսամինիմումը սեպտեմբերին կազմել է 161.9 լարի ($ 67.5), միջին սպառողինը` 143.4 լարի ($ 59.8), միջին ընտանիքինը ` 271.6 լարի ($ 113.2):

2015 թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ, Վրաստանում օգոստոս ամսվա աշխատունակ տղամարդկանց նվազագույն կենսամակարդակը կազմել է 157.9 լարի ($ 68,6), միջին սպառողինը՝ 139.8 լարի ($ 60.8), միջին ընտանիքինը ` 264.8 լարի ($ 115 1):