Կրթության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, դպրոցներում ուսումնական տարին կավարտվի հունիսի 15-ին: Նախարարությունը չի պատրասվում ուսման գործընթացն ավելացնել ամառային արձակուրդների հաշվին:

«Ուսումնական ծրագիրը վերսկսվելուց հետո դպրոցները հնարավորություն կունենան ինքնուրույն կողմնորոշվել, թե ինչպես ծրագրել իրենց ուսումնական օրերը: Նախարարությունը սահմանափակվում է միայն առաջարկություններով: Ինչ վերաբերում է կրթական գործընթացին, ապա այսօր կարող ենք ասել, որ հունիսի 15-ը ուսումնական տարվա ավարտն է:

Կրթության նախարարությունն այս փուլում չի նախատեսում երկարաձգել ուսումնական գործընթացը, այնպես որ ուսումնական տարին կավարտվի արդեն սահմանված ժամկետում», — ասել է կրթության փոխնախարար Եկատերինա Դգեբուաձեն «Իմեդիի» եթերում:

Դգեբուաձեի խոսքերով, եթե ուսումնական գործընթացն ապրիլի մեկին ևս չվերսկսվի, կրթության նախարարությունը կունենա կոնկրետ ծրագիր:

Նրա խոսքով, ուսումնական գործընթացը կավարտվի հունիսի 15-ին, դա նախարարի հրամանով սահմված ժամանակաշրջանն է, երբ ուսումնական գործընթացը պետք է ավարտվի:

«Եթե դպրոցը որոշի, որ իր աշակերտները պետք է ծրագիրն անցնեն լիարժեք կերպով, իհարկե, ընտրությունն ազատ է»,- հայտարարել է փոխնախարարը:

Կորոնավիրուսի կանխարգելման պատճառով Վրաստանը որոշել է դադարեցնել ուսումնական գործընթացը մինչև ապրիլի 1-ը: