Հոկտեմբերի 25-ին Թբիլիսիում անցկացվեց Tbilisi Open Cup 2015 եռամարտի, երկմարտի և պոկում մարզաձևերի առաջնություն, որտեղ Ջավախքից Սիփան Շիպակցյանը գրավեց առաջին տեղ:

Թբիլիսիի բաց առաջնություն 2015-ին մասնակցում էին Վրաստանի տարբեր շրջաններից մարզիկներ: Այն անցկացվեց հոկտեմբերի 25-ին եռամարտի (սպորտի երեք վարժություններից բաղկացած մրցաձև է), երկմարտ (երկու վարժություններից) ու պոկում մարզաձևերի մրցումները: Առաջնությունն անցկացվում էր Georgian powerlifting national aliance ֆեդերացիայի կողմից:

Առաջնությանը մասնակցում էին ոչ միայն Թբիլիսիի մարզիկները, այլև Վրաստանի տարբեր շրջանների: Ջավախքը ներկայացնող Սիփան Շիպակցյանը 82,5 քաշային կարգում, պոկում մրցաձևի ժամանակ գրավեց առաջին տեղ՝ բարձրացնելով 195 կգ:

«Առաջնությանը ներկա էին իմ բոլոր ընկերները, որոնց ներկայությունը շատ մեծ նշանակություն ուներ ինձ համար: Իրենց ձայնը, ներկայությունն ինձ ուժ ու վստահություն էր ներշնչում: Հիմա պատրաստվում եմ ավելի շատ պարապել, քանի որ առաջիկայում էլի առաջնություններ կան, որպեսզի կարողանամ լավագույնս ներկայանամ: Ճիշտ է դժվար է ուսման հետ համատեղել սպորտը, բայց եթե նպատակ ես դնում, հասնում ես»,- ասաց Վրաստանի Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանող՝ Սիփան Շիպակցյանը:

Հիշեցնենք, որ այս տարի 75 կգ քաշային կարգում Սիփան Շիպակցյանը, ներկայացնելով Վրաստանը, դարձավ Եվրոպայի չեմպիոն: