Ամիրանիս գորի բաց հատվածը, կամ, ինչպես տեղացիները անվանում են Տավշանկան այրվում է, հրդեհն արագորեն տարածվում է, այն արդեն հասել է անտառ: Տեղում աշխատում է հրշեջ ծառայությունը:

Հրդեհը նոր է բռնկվել, բայց շատ արագորեն տարածվում է, քանի որ չորացրած խոտը արագ է բռնկվում: Հրշեջ ծառայության առաջին բրիգադը մեկնել է դեպքի վայր՝ ժամը 17:40-ի սահմաններում, իսկ 18:15-ից հետո երկրորդ բրիգադը միացել է հրդեհի մարման աշխատանքներին:

Հրդեհը տարածվում է ծառերի վրա, բայց հրշեջներին հաջողվել է այն չթողնել անտառ: Մոտակա տներից բնակիչները նույնպես օգնում են հրշեջներին, բոլորը ինչով կարող են օգնում են կրակի դեմ պայքարում:

Jnews-ի լրագրողները տեղում աշխատում են: Տեղեկատվությունը կթարմացվի: