Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են։ ОПЕК+ գործարքի տապալումից հետո առաջին աշխատանքային օրը Brent տեսակի նավթի գինը նվազել է 31 տոկոսով՝ այսինքն՝ 14 դոլարով և հասել 1 բարելի դիմաց 31․43 դոլարի։

WTI տեսակի նավթի գինը նվազել է 27 տոկոսով՝ հասնելով 30․27 դոլարի։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին կայացել են ՕՊԵԿ+ գործարքի մասնակից երկրների բանակցությունները, որոնց ժամանակ կողմերը չեն կարողացել համաձայնեցնել գործարքի նոր պարամետրերը կամ երկարացնել ընթացիկ պայմանավորվածությունների գործողության ժամկետները։

Մասնավորապես, Ռուսաստանը կողմ է արտահայտվել գործող պայմանների պահպանմանը, իսկ Սաուդյան Արաբիան առաջարկել է լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը։ Արդյունքում վառելիքի արդյունահանումը սահմանափակող համաձայնագրի մասնակիցները բոլոր պարտավորություններն ապրիլի 1-ից չեղարկվում են։