Վրաստանի կրթության և գիտության նախարարության հաղորդագրության համաձայն 11 315 ուսուցչից միայն 2001 մարդ է կարողացել լրիվ հանձնել քննությունները, ոչ վրացալեզու դպրոցների վրացերենի 259 ուսուցչից քննությունները հանձնել են 164-ը:

Հոկտեմբերի 20-ին Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է ուսուցիչների համար անցկացված քննությունների արդյունքները: Քննությունները անցկացվել են 2015թ.-ի հուլիսին: Քննությանը մասնակցելու համար գրանցվել է 17 089 ուսուցիչ, սակայն մասնակցել է 11 315 ուսուցիչ, իսկ բոլոր քննությունները բարեհաջող հանձնել է 2001 մարդ:

Քննությունների արդյունքներից պարզվում է, որ ամենավատ ցուցանիշը գրանցվել է տարրական դասարանների ուսուցիչների մոտ, քանի որ տարրական դասարանների 2281 ուսուցիչներից քննությունը հանձնել է ընդամենը 90 մարդ: