Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հանցագործությունների վիճակագրությունը 2015 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր: Այդ վիճակագրության համաձայն հանցագործության մակարդակը նվազել է:

Նշված վիճակագրությունը ներկայացնում է ինչպես ՆԳՆ-ն, այնպես էլ Դատախազության, Արդարադատության ու Պաշտպանության նախարարությունների, Քրեակատարողական ու պրոբացիայի և Ֆինանսների նախարարության տվյալները:

Վրաստանի բոլոր հետաքննական գերատեսչությունների տվյալներով 2015 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել 3402 հանցագործություն, որից 1529-ը բացահայտվել է: Հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմում է 44.94 տոկոս: Անցյալ տարվա համանման ցուցանիշների համեմատ հանցագործությունների քանակը նվազել է 5.24 տոկոսով:

Վրաստանի ՆԳՆ-ն տարածքային հետաքննական ստորաբաժանումների տվյալներով 2015 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել 2175 հանցագործություն, որից 1340-ը բացահայտվել է: Բացահայտման ցուցանիշը կազմում է 61.61 տոկոս: 2014 թվականի համանման ցուցանիշների հետ համեմատ հանցագործությունների քանակը նվազել է 10.35 տոկոս:

2015 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանի բոլոր հետաքննական մարմինների կողմից հաշվառվել է 26452 հանցագործություն, որից բացահայտվել է 15245-ը: Հանցագործության բացահայտման ցուցանիշը կազմում է 57.63 տոկոս: Անցյալ տարվա համանման ցուցանիշների հետ նկատվում է հանցագործության նվազում 4.48 տոկոսով:

Վրաստանի ՆԳՆ-ն տարածքային հետաքննական ստորաբաժանումների տվյալներով 2015 թվականի հունվար-սեպտեմբերին հաշվառվել է 18704 հանցագործություն, որից 12582 բացահայտվել է: Հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմում է 67.27 տոկոս: Անցյալ տարվա համանման ցուցանիշների հետ նկատվում է հանցագործության նվազում 5.47 տոկոսով:

Էդիտա Բադասյան