Ըստ Վրաստանի 2016 թվականի բյուջեի ծրագրի, պետական բյուջեից կկրկնապատկվի 4 կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը, Հայ Առաքելական Եկեղեցու համար նախատեսված է 600 000 լարի:

Պետական բյուջեից ֆինանսավորում ստանում են 4 կրոնական կազմակերպություն` Հայ Առաքելական Եկեղեցին, Հռոմեական-Կաթոլիկ Եկեղեցին, հրեական և մահմեդական համայնքները:

2016 թվականի պետական բյուջեում պլանավորված է հատկացնել 3 500 000 լարի կրոնական կազմակերպությունների համար: 2015 թվականին նույն գումարը կազմում էր 1 750 000 լարի: Գումարը բաշխվել էր հետևյալ կերպ` Հայ Առաքելական Եկեղեցի – 300 000 լարի, Հռոմեական- Կաթոլիկ Եկեղեցի – 200 000 լարի, հրեական համայնք – 150 000 լարի և մահմեդական համայնք – 1 100 000 լարի:

2016 թվականի բյուջեի նախագծի համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու վիրահայոց թեմը կստանա 600 000 լարի, Հռոմեական- Կաթոլիկ Եկեղեցին – 400 000 լարի, հրեական համայնքը – 300 000 լարի, իսկ Վրաստանի մահմեդական համայնքը – 2 200 000 լարի: